Հաջողության նոտա

Նոր ծնված գիրքը նոր ծնված երեխայի նման է․ «Հաջողության նոտա»

«Բուկինիստ»–ի հիմնադիր-տնօրեն Խաչիկ Վարդանյանն արդեն «Հայ գիրք» վարչությունում որպես գրախանութի տնօրեն էր աշխատում, բայց միաժամանակ սովորում էր Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի երեկոյան բաժնում` հիդրոտեխնիկական կառույցի ինժեներ մասնագիտացմամբ։

Սակայն գրականության աշխարհն ավելի զորեղ գտնվեց, հասկացավ, որ հենց գրականությունն է իրեն հոգեհարազատ։ Ստեղծած ընկերությունը կարճ ժամանակահատվածում դարձավ ուսումնական, գիտական, այլ գրականության ներմուծման և իրացման առաջատարը Հայաստանում:

Թեև երիտասարդ էր, բայց կարողացավ արդարացնել բոլոր սպասումները և գրախանութային հեղափոխություն արեց: Նա կարդում է, երբ քաղաքը քնած է: Նրան շրջապատում են գրքերն ու վարդերը. բնությանն ավելի մոտ է, ունի 530 վարդի թուփ:

Նա վստահ է՝ հաղթելու համար պետք է հավատալ․ եթե հոգին հաղթում է, ուժը բազմապատկվում է, հաղթում են ուժեղներն ու խելացիները, իսկ խելացիները նրանք են, ովքեր շատ են կարդում:

Back to top button