ԿարևորՀասարակություն

Տարածաշրջանային ֆորում՝ ֆրանսերենի ապագա ուսուցիչների համար

Բուլղարիայի Սոֆիա քաղաքում օգոստոսի 22-26-ը կկայանա ֆրանսերենի ապագա երիտասարդ ուսուցիչների տարածաշրջանային ֆորում:

Համաժողովին կմասնակցեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն երկրների ֆրանսերենի 30 երիտասարդ մասնագետներ, որոնք ցանկանում են սկսել կամ նոր են սկսում իրենց գործունեությունը կրթության ոլորտում և կրում են լեզվի ուսուցումը մշակութային միջոցառումների հետ համատեղման նորարարական գաղափարներ:

Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպությունը կհոգա մասնակցության բոլոր ծախսերը: Միջոցառումների ծրագրում ընդգրկված են կլոր սեղաններ և կոնֆերանսներ կրթության ոլորտում լեզվի և մշակույթի դասավանդման վերաբերյալ, ուսումնական դասընթաց (թատրոն, երաժշտություն, կինո, լրագրություն), ծանոթություններ ֆրանսախոս անձանց հետ, մշակութային միջոցառումներ, տոնական հանդիպումներ:

Back to top button