ԿարևորՄշակույթ

Կողբի երաժշտական դպրոցը կկրի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անունը

«Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Կողբի երաժշտական դպրոցը անվանակոչվել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին։

Անվանակոչության միջոցառմանը մաեստրո Մանսուրյանի ներկայությունն ու հուզիչ խոսքը այն դարձրել են ավելի ջերմ ու հիշարժան։

Միջոցառումը շարունակվել է դպրոցի աշակերտների և ուսուցիչների համերգով՝ լի մանսուրյանական ոգով։

«Վերանորոգված, կահավորված, նոր երաժշտական գործիքներով համալրված եւ արդեն Տիգրան Մանսուրյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքն ու կրթությունը»,- նշվում է «Կողբ» հիմնադրամի ֆեյբուքյան էջում տարածված հաղորդագրությունում։

Back to top button