ԿարևորՀասարակություն

Աղանդերի պատրաստման մրցույթ՝ Թագուհի Եղիսաբեթ II-ի պլատինե հոբելյանի առթիվ

Բրիտանական դեսպանատունը հայտարարում է աղանդեր պատրաստելու մրցույթ՝ Թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալման պլատինե հոբելյանի առթիվ:

Հաղթանակի արժանացած աղանդերը Նորին Մեծության գահակալման 70-ամյակին նվիրված միջոցառման կարևոր բաղադրիչը կհանդիսանա։ Մրցույթի հաղթողը կհրավիրվի այն ներկայացնելու հոբելյանին նվիրված արարողությանը։

Հայտեր կարող են ներկայացնել խոհարար-հրուշակագործները։ Բաղադրատոմսերը կգնահատվեն Բրիտանական դեսպանատան աշխատակիցների կողմից։

Հայտերը կարելի է ներկայացնել մինչև մայիսի 9️-ը [email protected] էլ․ փոստի հասցեով։ Հայտերը պետք է ներառեն աղանդերի նկարագրությունը և լուսանկարը, յուրաքանչյուր փոքր կտորի գինը, ինչպես նաև մայիսի վերջին հոբելյանական տոնակատարության համար 100 կտոր աղանդեր պատրաստելու կարողության հաստատումը:

Մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցները մայիսի 1️2️-ին կհրավիրվեն իրենց աղանդերը ներկայացնելու ժյուրիին՝ համտեսման համար:

Մեր ժյուրին աղանդերը կգնահատի ըստ հետևյալ չափանիշների․

  • Լավ համ
  • Տպավորիչ դիզայն
  • Մեկ փոքր կտորի գինը
  • Հոբելյանական տոնակատարության համար 100 կտոր աղանդեր պատրաստելու պատվեր ընդունելու հնարավորությունը
Back to top button