Խոշորացույց

Հորիզոնին նմանվող մամուլի ազատությունը. «Խոշորացույց»

44-օրյա պատերազմը իմ հայացքներում փոփոխություն չասեմ, բայց հստակություն հաստատ մտցրեց։ Թե ինչպես էր այն լուսաբանվում միջազգային մամուլում, ինչպես էր միջազգային մամուլը լուսաբանում Թուրքիայի ներխուժումը Սիրիա կամ Լիբիա, եւ ինչպես է նույն այդ մամուլը լուսաբանում ռուսական ներխուժումը Ուկրաինա, ինձ մոտ խիստ կասկածներ է առաջացնում ազատ մամուլի գոյության մասին։ Կարծես, մամուլի ազատությունն սկսել է հիշեցնել խորհրդային շրջանի կոմունիզմը։ Այսինքն` մամուլի ազատությունը նմանվում է հորիզոնի, որին ինչքան մոտենում ես, այնքան այն հեռանում է քեզանից։

Խորհրդային, 90-ականների հետանկախական եւ ներկա հայկական մամուլի համեմատությունները Մարիամ Հովսեփյանի հաղորդման մեջ 

Հատկապես այս ճշմարտությունը բացահայտեց ռուս-ուկրաինական պատերազմը։

Հասկանալի է, որ օբյեկտիվություն չենք կարող սպասել ուկրաինական ԶԼՄ-ներից, քանի որ նրանք պայքարում են իրենց երկրի ինքնիշխանության համար, հասկանալի է, որ օբյեկտիվություն չենք կարող սպասել ռուսաստանյան ԶԼՄ-ներից, քանի որ դրանք ոչ միայն իրավական մեխանիզմներով են սահմանափակված, այլեւ շատ լրագրողներ նաեւ բարոյական պատասխանատվություն են զգում այս պատերազմում պաշտպանելու իրենց հայրենիքի դիրքորոշումը։

Բայց երբ տեսնում ես, թե ինչպես միջազգային մի շարք լրատվամիջոցներ, որոնք մինչ այս խոսում էին օբյեկտիվ լրագրության մասին, ինչպես են պաշտպանում հակամարտող կողմերից մեկին` տպավորություն է ստեղծվում, թե այդ մամուլը իր երկրի վերնախավի տեսակետներն է արտահայտում, դրա արդյունքում ձեւավորում հասարակական կարծիք եւ հետո դառնում իր իսկ ձեւավորած հասարակական կարծիքի գերին։

Հռիփսիմե Հովհաննիսյանը փորձել է պարզել, թե ինչպիսին է ժամանակակից լրագրությունը
  • Կա՞ ազատ մամուլ, թե՞ այն հարաբերական է` կախված հանրային կարծիքից,
  • այսօրվա ազատ լրագրողները հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունե՞ն,
  • ինչպիսի՞ն կլինի հայկական եւ միջազգային մամուլը 20 տարի հետո։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հետ խոսում ենք մամուլի ազատության եւ ազատ լրագրության մասին։

Back to top button