

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը 100 տարեկան է։ Եվ մեկ դար այս բուհի գլխավորը մանկավարժության ամբիոնն է։ Այսօր այն ղեկավարում է մ.գ.դոկտոր, պրոֆեսոր Աիդա Փոփուզյանը։
Նա պատմում է, որ 21-րդ դարի քաղաքացուն պետք է դաստիարակել այնպես, որ նա տիրապետի ժամանակի գիտա-տեխնիկական բոլոր նորույթներին, բայց և հավատարիմ մնա իր ազգային արմատներին։
Այսօրվա ուսուցիչը դասարանում աշակերտի գործընկերն է։
Նրանք երկուսով են աշխատում, չնայած, պարզ է, որ ուսուցման մեթոդոլոգիան նախկինի պես ընտրում է ուսուցիչը։
Հետ չմնալ ժամանակից, հավատարիմ մնալով հայկական մանկավարժության դարավոր արժեքներին։