ԿարևորՀասարակություն

Անհնազանդության ակցիաներ Երևանում

Այսօր ևս վաղ առավոտվանից մեկնարկել են ընդդիմության «դիմադրության» ակցիաները։ Ակցիայի մասնակիցները փորձել են փողոցներ փակել, սակայն ոստիկանական ուժերը նրանց հեռացրել են, փողոցները՝ բացել, երթևեկությունն էլ՝ վերականգնել։

Մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում նախօրեի երեկոյան ընդդիմադիր շարժումը կրկին հանրահավաք է անցկացրել, որին հաջորդել է Երևանի փոքր կերտրոնի փողոցներով երթը:

Երթի ավարտին «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ վաղը առավոտյան ժամը 8:30-ից շարունակելու են մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաները ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:

Գիշերը ցուցարարներն անցկացրել են Ֆրանսիայի հրապարակում։

Back to top button