ԿարևորՀասարակություն

Մանվել Փարամազյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանքը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի մայիսի 2-ի որոշմամբ փոխվեց։

Փարամազյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին Ռադիոլուրին տեղեկացրեց նրա մամուլի խոսնակ Դավիթ Համբարձումյանը։

Մանվել Փարամազյանի պաշտպանական կողմը միջնորդությունը ներկայացրել էր անցած ուրբաթ օրը՝ ապրիլի 29-ին։ Դատարանը այս փուլում հետազոտում է գործում առկա ապացույցները։

Back to top button