Վերնատուն

Ամբողջատիրությունը՝ «Սև քառակուսու» թակարդում․ «Վերնատուն»

Արվեստագետ Սամվել Սաղաթելյանը մոտ օրերս հանրության առաջ կբացի իր արվեստանոցի դռները, հայտարարելով՝ «Բաց արվեստանոցի օր»։ Կներկայացվի քաղաքական – հետազոտական ինստալյացիա՝ «Սուպրեմատիստական ծուղակ ավտորիտարիզմի համար» վերնագրով։

Ասում է որ որոշ գործեր ակտուալություն են պահանջում և ուղղակիորեն կապված են տեղի ունեցող պրոցեսների և իրադարձությունների հետ, և Լոս Անջելեսում բնակվելու տարիներին ունեցել է «Բաց արվեստանոցի» փորձառությունը։

«Ինչո՞ւ Մալևիչին անդրադարձա։ Համարում եմ, որ Մալևիչը իր հայտնի «Սև քառակուսի» գործով փակեց հաղորդակցման ճանապարհները՝ կանխազգալով Խորհրդային Միության «փակ համակարգի» բնույթը»։ Այդ համակարգը հետո ճեղքվեց, հետո ամբողջատիրությունը պատերազմներ սանձազերծեց՝ վերականգնելու և վերադարձնելու համար իր նախկին դիրքերը», – ասում է արվեստագետը։

«Ավտորիտարիզմը այդ պատերազմները սանձազերծելով՝ ինքը ընկավ այդ սև քառակուսու թակարդը», — նշում է Սաղաթելյանը։

Սամվել Սաղաթելյանը իր արվեստով բացահայտում է ավտորիտարիզմի մտադրությունը՝ օգտագործելով սեփական մարմինը։ Մարմինը, որպես արվեստի սուբյեկտ օգտագործելու առաջին փորձն արվել է 2012 թվականին՝ Շուշիի արվեստի փառատոնի շրջանակներում։

Back to top button