ԿարևորՀասարակություն

Մեկնարկել են Flyone Armenia ավիաընկերության Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը

Մայիսի 1-ին մեկնարկել են Flyone Armenia ավիաընկերության Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:

Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայան։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։

Հունիսից նախատեսվում է ավելացնել չվերթերի քանակը: 

Back to top button