

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մեջ առանձնանում է Մարսելում 1973-ին կանգնեցված հուշակոթողը։ Կաթողիկոս Վազգեն Առաջինն էր դրել կառույցի հիմնաքարը։
Կառուցմանն աջակցել էր Մարսելի քաղաքապետը։ Ֆրանսահայ համայնքի այս նախաձեռնությանն ամեն կերպ փորձել էր խոչընդոտել թուրքական կառավարությունը, որն ուզում էր ջնջել տալ կոթողի վրա փակցված Մեծ Եղեռնը դատապարտող գրությունը։
Պաշտոնական Փարիզը թեև կարծում էր, որ հուշարձանը կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել Թուրքիայի հետ հարաբերություններում, բայց նպաստում է դրա բացմանը։
Թեմային է անդրադառնում թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը։
«Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանները և Հայկական հարցը» ՝ մաս 2-րդ: