ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչում Կլամարում

Ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է փարիզամերձ Կլամար (Clamart) քաղաքում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողությանը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության  օրհներգներով, որից հետո հայտարարվել է լռության րոպե։ Խաչքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Կլամարի փոխքաղաքապետ Ֆրանսուա Լը Գոն, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր Ֆիլիպ Պեմըզեկը, Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները, Կլամարի քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները, հոգևորականները։ Վերջինների կողմից հնչեցվել է ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Ելույթներով հանդես են եկել Կլամարի փոխքաղաքապետ Ֆրանսուա Լը Գոն,  Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, համայնքային կառույցների անդամները։

Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամները, Կլամարի բնակիչները։

Back to top button