ԿարևորՀասարակություն

Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 189 անձ

Երևանի մի շարք փողոցներ փակելու համար ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 189 անձ: Այս մասին «Ռադիոլուր»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:

Ոստիկանությունից նշեցին, որ  նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար:

Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա է  իրականացնում՝ փակելով փողոցներ:

Ցուցարարները փակել էին Պռոշյան-Հրազդանի կիրճ, Բաղրամյան-Պռոշյան, Տերյան, Աբովյան(Պլանի գլուխ), Հերացի, Կորյուն-Հերացի-Խանջյան, Սայաթ-Նովա-Չարենց, Երվադ Քոչար-Վարդանանց, Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար, Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ, Հաղթանակի կամուրջ: 

Back to top button