ԿարևորՀասարակություն

Երևանի մետրոպոլիտենի գծում աշխատում է 1 լրացուցիչ շարժակազմ

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն առավոտյան աշխատել է գերբեռնված։ Վաղ առավոտից, ուղևորահոսքի ավելացման հետ կապված, գծում աշխատել են 3 լրացուցիչ շարժակազմ։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

«Գնացքների միջև միջակայքը եղել 5 րոպե։ Այս պահին գծում աշխատում է 1 լրացուցիչ շարժակազմ և գնացքների միջև ինտերվալը 7 րոպե է»,-ասել է նա։

Back to top button