ԿարևորՀասարակություն

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար

Բժիշկներն ավարտել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու զննումը։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Ռադիոլուր»-ին հայտնել է, որ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար, մոտակա րոպեներին քաղաքացին դուրս կգրվի բժշկական հաստատությունից։

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից շտապ օգնության մեքենայով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել մեկ քաղաքացի՝ գանգատվելով կրծքավանդակի և ձախ ստորին վերջույթի շրջանում ցավերից։

Back to top button