ԿարևորՀասարակություն

EcoDili քաղաքային շաբաթօրյակ՝ Դիլիջանում

Այսօր Դիլիջանում տեղի է ունեցել քաղաքային մեծ շաբաթօրյակ, որին մասնակցում էին 1000-ից ավելի դիլիջանցիներ, քաղաքի հյուրեր, զբոսաշրջիկներ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Քաղաքի մաքրման 9 տարածքներն ընտրվել են հենց Դիլիջան համայնքի բնակիչների կողմից, որոնք վաղ առավոտից իրենց ընտանիքների, ընկերների և քաղաքի հյուրերի հետ համատեղ մաքրման աշխատանքներ են իրականացրել Շամախյան թաղամասում, լճափի, Գետափնյա փողոցի, ամֆիթատրոնի, կառուցվող եկեղեցու հարակից տարածքներում և մի շարք այլ թաղամասերում։

Նախաձեռնությունն իրականացվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմանադրամի, Դիլիջանի համայնքային կենտրոնի և Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

TUF հիմնադրամը, որն ավելի քան 10 տարի իրականացնում է մշակութային, կրթական և զբոսաշրջային ոլորտի զարգացման ծրագրեր Դիլիջանում, այս նախաձեռնությամբ նպատակ ունի խթանելու դիլիջանցիների ակտիվ ներգրավվածությունը՝ Դիլիջանը որպես էկոլոգիապես մաքուր քաղաք պահպանելու գործում։ Հաշվի առնելով Դիլիջանում առկա աղբահանության խնդիրը, հիմնադրամը վերջին ամիսներին քաղաքի բոլոր աղբատարների մոտ իրականացրել է նաև ցանցապատում։

Շաբաթօրյակի նախօրեին, նախաձեռնության շրջանակում Դիլիջան քաղաքի բոլոր կրպակներին և խանութներին տրամադրվել են էկոպայուսակներ, որոնք պատրաստվել են Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից։ Այս նախաձեռնությամբ փորձ է արվում բնակիչների շրջանում տարածել էկոլոգիապես մաքուր տոպրակներ օգտագործելու մշակույթը։   

Շաբաթօրյակից հետո, Դիլիջանի  քաղաքային այգում տեղի է ունեցել տոնական համերգ «Գաթա» բենդի և «Կարին» ազգագրական պարի համույթի մասնակցությամբ, որին ներկա են եղել շաբաթօրյակի մասնակիցները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները։ 

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից  ստանձնել է  IDeA հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերի իրականացումը: TUF հիմնադրամն իրագործում է ծրագրեր Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում, Արցախում և Երևանում։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարարական ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու նպաստում համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի՝  որպես մրցունակ զբոսաշրջային երկրի դիրքավորմանը: TUF-ի հիմնադիրը  բարերար և սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն

Back to top button