ԿարևորԿյանքին ասել այո՛

Շուշին պիտի վերք դառնա մեր մարմնի վրա, որ միշտ հիշեցնի կորստի մասին․ Աբրահամ Արծիվյան․ «Կյանքին ասել այո՛»

Մասնագիտությամբ տնտեսագետ Աբրահամը ժամանակին սիրով յուրացրել էր նաև բարիստայի գործը (սուրճի մասնագետ), ինչը Սիրիայից Հայաստան տեղափոխված երիտասարդին հնարավորություն տվեց դառնալու այս ոլորտում լավագույններից  մեկը։ Համեղ ու բուրավետ սուրժի արժեքը գնահատողների շրջանում նա հայտնի է «Սուրճի Աբրահամ» կամ «Բարիստա Աբո» անուններով, իսկ մարտական ընկերները ընտրել են «Արծիվ Աբո» անունը։

44-օրյա պատերազմին Աբրահամ Արծիվյանը մասնակցել է որպես կամավորական՝ ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում։ «Դաշնակցությունն է ինձ սովորեցրել՝ ինչ է հայրենասիրությունը»,-ասում է Աբրահամը։ Արցախ էր մեկնել հաղթելու վճռականությամբ, բայց…կուրուստների հետ երբեք չի համակերպվի։ Ասում է՝ Շուշին պիտի վերք դառնա մեր մարմնի վրա, որ միշտ հիշեցնի կորստի մասին։

Ծնվել է 1995 թվականին Լիբիայում, 12 տարեկանում ընտանիքը տեղափոխվել է  Սիրիա՝ Հալեպ, իսկ 2012 թվականից բնակություն են հաստատել  Հայաստանում։ Ապրում է Մասիսի Դարբնիկ գյուղում, կինը՝ Կարինան, ում հետ Երևանում է ծանոթացել, մասնագիտությամբ գինեգործ է, բայց գինին առայժմ կսպասի, քանի որ նա իրականացնում է կյանքի կարևորագույն առաքելությունը․ 2022-ի մարտի 18-ին ծնվեց Կարինայի և Աբրահամի առաջնեկը՝ Ալբերտը։ Նա է կյանքին այո՛ ասելու երիտասարդ զույգի ընտրած ճանապարհը։

Back to top button