

Ավագ սերնդի հիշողություններում թարմ ու անջնջելի է 1970-ականների հայկական ջազի անկրկնելի երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի անունը:
Երգչուհի, ում կատարումները ոչ միայն թարմություն բերեցին մեր երաժշտարվեստում, այլև ժողովրդական և հեղինակային երգերը կատարվեցին նորովի ու ինքնատիպ: