ԿարևորՀասարակություն

Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու բացումն է

Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացումն է՝ հայտնում են այգու լրատվական բաժնից:

Օրը կսկսվի շոու ծրագրով՝ «Բումբումիկի» հեքիաթային հերոսների, խաղավարների, «Երևանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի սաների պարային կատարումներով և «Էրեբունի մանկապատանեկան ստեղծագործական կենտորոնի» երգիչների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում նաև հյուրասիրություն կլինի՝ այգին քաղցր բամբակներ կհյուրասիրի, իսկ հավատարիմ գործընկեր «Օտ Մարտինան» օրն ավելի կքաղցրացնի իր համեղ պաղպաղակների հյուրասիրությամբ: Այգու մուտքը վճարովի է: Միջոցառումները լինելու են թե՛ հանրային տարածքում, թե՛ Այգու ներսում: Մեկնարկը՝ ժամը 11:00-ից:

Back to top button