ԿարևորՀասարակություն

Ամեն ինչի հիմքում պետք է լինի հոգևորը. Արցախի թեմի առաջնորդը պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին

Արցախի թեմի առաջնորդը մամլո ասուլիսում պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին: Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների և Արցախի թեմական կյանքի կազմակերպման մասին երրորդ պատերազմից հետո՝ նշելով, որ ամեն ինչի հիմքում պետք է լինի հոգևորը:

«21-րդ դարում հեշտ է ուսումնասիրել և տեսնել, թե ինչ ձեռագիր է թողնում Ադրբեջանն  այդ գրավյալ տարածքներում՝ մինչև անգամ եկեղեցիների ոչնչացում, քրիստոնեական նշանագրերի, վավերագրերի ջնջում, եկեղեցիների ձևափոխում, և դա արվում է ամենաբարձր մակարդակով, առաջնորդում է հենց երկրի նախագահը, ցույց տալով, թե ինչպես կարելի է ոչնչացնել քրիստոնական արժեքները»,-ասել է թեմակալ առաջնորդը:

Back to top button