Էկոսֆերա

Տեսախցիկը ֆիքսել է երկրագնդի ամենածեր ընձառյուծին․ «Էկոսսֆերա»

Ալթայում ֆոտո-տեսախցիկները նկարահանել են 13-ամյա ընձառյուծին։ Հորգայ անունով կենդանին համարվում է այս ընտանիքի ներկայացուցիչներից ամենատարեցը։

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը հայտնել է, որ փորձագետները Հորգային ճանաչում են մոտ 12 տարի. 2010 թվականին նա առաջին անգամ նկարահանվել է տեսախցիկի առաջ:

Հորգայն ու նրա էգ Գուտան ամռանը նախընտրում են Չիխաչևյան լեռնաշղթայի Ալթայի կողմը, իսկ ձմռանը նրանք կարող են տեղափոխվել Տուվա և Մոնղոլիա:

Այս զույգը համարվում է նաև մոլորակում ապրող ընձառյուծներից ամենածերը: Ուսումնասիրելով ֆոտո և վիդեո նկարահանումների շրջանակները՝ Հորգայը և Գուտան նույնացվում են մաշկի վրա բծավոր նախշով, քանի որ այս նախշը անհատական է յուրաքանչյուր կենդանու համար։ Դա գրեթե նույնն է, ինչ մարդու մատնահետքերը։

Back to top button