ԿարևորՀասարակություն

ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի կառավարության անդամների հանդիպման մասին։

«Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ԱՀ կառավարության որոշ անդամներով հանդիպում ենք ունեցել ՀՀ մեր գործընկերների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հիմնական օրակարգային երկու հարցերը Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էին:

ՀՀ գործընկերների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները: Իհարկե, նաև մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության, կարգավիճակի ու հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- գրել է նա:

Back to top button