

Հայ ժողովուրդը ցեղասպանությունից հետո սփռվելով տարբեր երկրներում՝ կառուցեց իր ապրած ողբերգությունը հավերժացնող հուշարձաններ։
Դրանցից առաջինը կանգնեցվեց 1919-ին Կ․Պոլսի Թաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող Փանգալ թաղամասի հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատան տարածքում։ 1922-ին այն ապամոնտաժվեց, և առ այսօր անհայտ է դրա ճակատագիրը։
Առանձնահատուկ է 1967-ին Երևանում կառուցված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որը տարիների ընթացքում վերածվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշի։
Այդ խորհուրդը կրող հուշարձաններն առավելապես կանգնեցվեցին 1965-ից հետո։ Դա բարդ ու երկարատև գործընթաց էր։
Թույլտվություն ստանալու խնդիրը կար, բացի այդ՝ անհրաժեշտ էր հաղթահարել թուրքական իշխանությունների, նրանց տեղական համայնքների, դեսպանների և հյուպատոսների հարուցած խոչընդոտները։
Հակառակ այդ ամենին՝ ԱՄՆ Մոնթեբելո քաղաքի հուշահամալիրը կառուցելու նպատակով ամերիկահայությունը հավաքեց 125 000 դոլար։
Բեյրութի Բիքվայեի հուշահամալիրի կառուցմանը հովանավորեց այդ երկրի նախագահ Շառլ Հելուն։ 1973-ին Մարսելում բացված հուշակոթողը վեր խոյացավ՝ նաև ֆրանսիական կառավարության աջակցության շնորհիվ։
Թեմային է անդրադառնում թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը։ «Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանները և Հայկական հարցը՝ մաս 1-ին: