ԿարևորՀասարակություն

Լիտվացի փորձագետների հետ քննարկվել են աղբահանության ինքնածախսածածկման համակարգի ներդրման hնարավորությունները

ԵԽ «TAIEX” ծրագրի շրջանկաներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են աղբահանության վարձավճարների հաշվարկման մեթոդաբանության և աղբահանության ինքնածախսածածկման համակարգի ներդրման hնարավորությունները։

Լիտվացի փորձագետների կողմից ներկայացվել է Լիտվայի աղբահանության կազմակերպման ու վարձավճարների սահմանման ու հավաքագրման փորձը։

Փորձագետների եռօրյա այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Երևանի ու Աբովյանի աղբահանության համակակարգերը տեղերում։ Ուսումնասիրության ու քննարկման արդյունքներով փորձագետների կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։

Back to top button