ԿարևորՀասարակություն

Գորիսը՝ մեծ շինհրապարակ

Գորիս համայնքի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքներ են ընթանում` փողոցների, մայթեր, բակերի հիմնանորոգում:

Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ ցանկացած աշխատանքում որակն առաջնահերթ պայման է, և անկախ այն հանգամանքից, թե որ կազմակերպությունն է շինարարություն իրականացնում, համայնքապետարանը հետամուտ է երկարաժամկետ արդյունք ապահովող որակին:

Շինաշխատանքների արդյունքում ոչ միայն փողոցներն են բարեկարգվում, այլ նաև աշխատատեղերի հնարավորություն է ստեղծվում: Այս պահի դրությամբ Գորիսում շուրջ 60 մարդ է ժամանակավոր աշխատանքով ապահովված, իսկ բնակավայրերում՝ 90 մարդ:

Back to top button