ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն փորձում է կանխել Երևանի և Բաքվի քայլերը, որոնք կարող են հակամարտության տանել. Բլինկեն

Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու քայլերы, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Սա մի հարց է, որում շատ ակտիվորեն ներգրավված եմ, նաև կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։

Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ [Նիկոլ] Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ [Իլհամ] Ալիևի հետ՝առաջին հերթին համոզվելու համար, որ որևէ մեկը չի փորձի այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կարող են հանգեցնել հակամարտության վերսկսման, նաև փորձել եմ աջակցել տևական քաղաքական կարգավորմանը»,- նշել է պետքարտուղարը, հավելելով, որ բանակցություններ է վարում նաև երկու երկրի ԱԳ նախարարների հետ։

Back to top button