ԿարևորՍպորտ

54 տարեկանում մահացել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մահացել է 54 տարեկան հասակում՝ թոքերի հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո։

Մինո Ռայոլան համաշխարհային ֆուտբոլում կնքել է բազմաթիվ գործարքներ ամենահայտնի ֆուտբոլիստների հետ։ Ռայոլան ներկայացնում էր այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Պոլ Պոգբան, Էրլինգ Հոլանդը, Զլատան Իբրահիմովիչը և Հենրիխ Մխիթարյանը:

Նա վիրահատվել էր հունվարին՝ Իտալիայում հոսպիտալացվելուց հետո։ Վիրահատության բնույթը չի բացահայտվել։

Back to top button