Երաժշտական եռանկյունի

Մարկ Գրիգորյան. Երևանի պատմությունը երգերում և իր հեղինակած գրքում․ «Երաժշտական եռանկյունի»

Մարկ Գրիգորյանը Հայաստանի ճարտարապետության պատմության ինստիտուտ-թանգարանի տնօրեն, լրագրող, հրապարակախոս, գրող և Հանրային ռադիոյի նախկին տնօրենն է:

«Ինչպե՞ս եկաք Երևանի մասին գրքի գաղափարին»:

«Մեր մայրաքաղաքի մասին վաղուց եմ պատմում՝ թե՛ ռադիո, թե՛ հեռուստատեսային ձևաչափով. բազմաթիվ հաղորդումնրի և հաղորդաշարերի հեղինակ եմ: Ինձ միշտ հետաքրքրել է Երևանի առեղծվածը՝ պատմություն, որը արմատներով տանում է դեպի դարերի խորքը և ներկա, որը մշտապես վերափոխվում է և փոխակերպվում է մեր աչքի առաջ»:

Մարկ Գրիգորյանը հայտնի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռն է, ճարտարապետ, որը ձևավորել է Երևանի այսօրվա դեմքը:

«Արդյո՞ք այն հանգամանքը, որ դուք գալիս եք ճարտարապետի ընտանիքից օգնեց ձեզ նախագծել գիրքը»:

«Ինչպես ճարտարապետությունն է ձևավորում քաղաքը, ստեղծում որոշակի մայրաքաղաքային մթնոլորտ, կերտում գեղագիտական և միջանձնային հարաբերությունների ուրույն տեսակը, այնպես էլ գիրքը Երևանի հետ կապված պատմությունների, հանդիպումների, նաև երաժշտության միաձուլում է: Երևանի դիմագիծը նկարագրելիս մենք չենք կարող անտեսել երաժշտության դերը այդ դիմագիծը և քաղաքի մթնոլորտը ձևավորելու մեջ: Յուրաքանչյուր ժամանակահատված ծնում է իր երգահանին, կոմպոզիտորին և երգչին՝ Ալ. Սպենդիարյանի «Երևանյան էսքիզներ»-ից, Ռուբեն Հախվերդյանի «Երևանի գշերներ»-ից,, Մեսչյանի «Դատարկվել են փողոցներ»-ից մինչև Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» և Լևոն Մալխասյանի «Երևանյան ջազը»: ԻՆչպես անցնում ենք Երևանի փողոցներով, երևանյան բերդի հին պարիսպներից մինչև ժամանակակից կասկադը, այնպես էլ վերականգնում ենք Երևանի պատմությունը՝ լսելով նրա երգերը:»

Հաղորդման ընթացքում հնչում են Երևանի մասին Մարկ Գրիգորյանի առաջարկած երգերն ու կատարումները:

Back to top button