15 րոպեն քիչ է

Զգացողությունները՝ ճիշտ, ժանրի գիտակցումը՝ տեղին, երգեցողությունը՝ ընտիր․ «15 րոպեն քիչ է»

«Որքան էլ զարմանալի է, նա իր գործունեությունն սկսել է ժողովրդական երգերից,- սկսում է Ռուբեն Մաթևոսյանը,- նա փայլում էր այդ ժանրում։ Բայց մեկ էլ նրան տեսանք էստրադային նվագախմբում»։

«Զգացողությունները ճիշտ էին, ժանրի գիտակցումը տեղին էր, երգեցողությունը՝ ընտիր»,- ասում է Մաթևոսյանը.

Մի անգամ օդանավականայում, հյուրախաղերի մեկնելուց առաջ պարզվում է, որ նա անձնագիրը տանն է մոռացել։ Թվում էր՝ ցրված է, բայց երգի բառերը երբեք չէր մոռանում. նա Զառա Տոնիկյանն է։

1974 թ․-ին Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում և հաղթել։ Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել Մոսկվայի հեռուստատեսության «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում և ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան Կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված սովետա-շվեդական ծրագրում։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել ճիշտ զգացողություններով, ժանրի տեղի գիտակցմամբ և ընտիր երգեցողությամբ Զառա Տոնիկյանի մասին։

Back to top button