ԿարևորՄշակույթ

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ԵՊԿԵ-ն և Կոմիտասի քառյակը հանդես կգան համերգով

Ապրիլի 29-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում։ Համերգին հանդես կգա Կոմիտասի անվան ազգային քառյակը ( Էդուարդ Թադևոսյան /1-ին ջութակ/, Սյուզի Երիցյան /2-րդ ջութակ/, Ալեքսանդր Կոսեմյան /ալտ/, Անժելա Սարգսյան /թավջութակ/) և Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար և գեղ. ղեկավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Որպես մենակատար ելույթ կունենա նաև դաշնակահար Արթուր Ավանեսովը։

Համերգային ծրագրում Դեբյուսիի, Ռավելի, Պուլենկի, Ֆորեի, Մյուրայի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններն են։

Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառն առաջացել է ֆրանսերեն բառից:

Back to top button