ԿարևորՍպորտ

Մինո Ռայոլան «պայքարում է կյանքի համար»․ ֆուտբոլային գործակալը չի մահացել

Մինո Ռայոլան «պայքարում է կյանքի համար», հայտնում է Mirror-ը՝ հերքելով հայտնի ֆուտբոլային գործակալի մահվան մասին լուրերը։ Իր մահվան մասին կեղծ լուրերից հետո Ռայոլան Twitter-ում գրառում է կատարել:

Ենթադրվում է, որ Ռայոլան գտնվում է Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցում: «Ես վրդովված եմ պսեվդո-լրագրողների հեռախոսազանգերից, որոնք շահարկում են մի մարդու կյանքը, ով պայքարում է ապրելու համար», — ասում է հիվանդանոցի բժիշկ Ալբերտո Զանգրիլոն:

Ռայոլան այնպիսի աստղերի գործակալ է, ինչպիսիք են Պոլ Պոգբան, Էրլինգ Հալանդը, Զլատան Իբրահիմովիչը և Հենրիխ Մխիթարյանը։

Նա դեռ հունվարին հոսպիտալացվել էր Միլանում և ենթարկվել էր վիրահատության։ Հաղորդվում է, որ նրա վիճակը կյանքի համար վտանգ չի ներկայացնում, և որ Ռայոլան կսկսի վերականգնողական շրջանը տանը, բայց այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է:

Back to top button