Միջազգային

Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլը

Մեկնարկել է Իրան-ԵԱՏՄ առևտրի համաձայնագրի վերջնական տեքստի և ապրանքների ցանկի շուրջ բանակցությունների նոր փուլը: Այս մասին գրում է ParsToday-ը։

Ըստա աղբյուրի՝ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Մոսկվայում կայացել է Իրան-ԵԱՏՄ բանակցությունների հերթական փուլը, որի առանցքում եղել է համաձայնագրի տեքստի վերջանական բովանկադակության քննարկումը:

Հանդիպումը կայացել է Իրանի և ԵԱՏՄ անդամ հինգ երկրների ներկայացուցիչների  մասնակցությամբ:

Ազատ առևտրի համաձայնագիրը հնարավորություն է տալիս աստիճանաբար զրոյացնել ապրանքների 80 տոկոսի համար վճարվող մաքսային տուրքեր, իսկ 20 տոկոսի համար պահպանել գորոծղ սակագները:

Համաձայնագրի տեքստը մեծ մասամբ պատրաստ է և կան որոշ հարցեր, որոնք կողմերը պետք է քննարկեն:

Կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն առաջիկա ամիսներին՝ մինչև տարեվերջ և համաձայնագրի ստորագրումը:

Back to top button