ԿարևորՔաղաքական

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Բաքվում մասնակցել է տարածաշրջանի առաքելության ղեկավարների հանդիպմանը

Դեսպաններ Լիթցենբերգերը, Դեգնանը և Թրեյսին, փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը, պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով հատուկ խորհրդական Էնդրյու Շոֆեըը և Եվրոպային ու Եվրասիային ուղղվող ԱՄՆ աջակցության համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը մասնակցեցին տարածաշրջանի առաքելության ղեկավարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից։Հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ  դեսպանությւոնը։

Անցյալ տարի առաքելության ղեկավարների հավաքը տեղի էր ունեցել Երևանում, իսկ մինչ այդ նմանօրինակ հավաքներ հյուրընկալել էին Բաքուն և Թբիլիսին։ Տարածաշրջանում պաշտոնավարող և Վաշինգտոնից ժամանած գործընկերները հանդիպել են միմյանց հետ մտքեր և տեղեկություններ փոխանակելու նպատակով։ ծ

Նշելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին՝ մենք վերստին ընդգծում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդել մեր փոխգործակցությունը և նպաստել մարդկանց համար Հարավային Կովկասի տարածաշրջանում առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը։

Back to top button