ԿարևորՀասարակություն

Հիմնանորոգվել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի շենքը

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ շրջայց է կատարել նաև «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» հիմնանորոգված շենքում։

Բուժհաստատության տնօրեն Միքայել Միքայելյանը նախարարին և մարզպետին է ներկայացրել իրականացված աշխատանքները։

Կառավարության սուբվենցիոն ծրագրերով 2020-2021 թվականներին ամբողջությամբ կատարվել է պոլիկլինիկայի վարչական շենքի ներսի և դրսի հարդարման աշխատանքներ:

2020 թվականին իրականացվել են շենքի դրսի, տանիքի և բակի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագիրը իրականացվել է պետություն, համայնք համաֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը կազմել է շուրջ 50 միլիոն դրամ, որից պետական բյուջեի ներդրումը 30% էր, համայնքինը՝ 70%:

2021 թվականին կրկին սուբվենցիոն ծրագրով և ֆինանսական նույն հարաբերակցությամբ իրականացվել են շենքի ներսի հիմնանորոգման աշխատանքներ։ Այս ծրագրի բյուջեն էլ կազմել է շուրջ 61 միլիոն դրամ։

 Անհրաժեշտ բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերումից հետո պոլիկլինիկան կհանձնվի շահագործման։

 Շրջայցից հետո մարզպետը մասնակցել է պոլիկլինիկայի բակում իրականացվող ծառատունկին։

Back to top button