ԿարևորՀասարակություն

Հանրահայտ ջութակահար Արա Մալիքյանը և իսպանական Cuatro TV-ի նկարահանող խումբը Հայաստան են այցելել

Իսպանական Cuatro TV-ի Plana Calleja հաղորդման հեղինակ Խեսուս Կալյեխան և իր թիմը ժամանել են Հայաստան՝ հերթական թողարկման նկարահանումների համար։ Աշխարհահռչակ հայ ջութակահար Արա Մալիքյանի մասնակցությամբ հաղորդումը հեռարձակվել է ապրիլի 27-ին։

Արա Մալիքյանը պատմել է, թե ինչպես են իր պապերն ու տատերը ստիպված  եղել փախչել 1915 թվականին ցեղասպանության պատճառով.  «Իմ ամբողջ հայրական ընտանիքը մահացել է, բացի պապիկիցս։ Մայրիկիս կողմից պապս հերոս էր, որը փրկեց իր ողջ ընտանիքը»։

Խոսելով ջութակահարի իր կարիերայի մասին՝ Արան ասել է. «Ես ջութակ եմ նվագել դեռ ծնվելուցս առաջ, քանի որ հայրս տարված էր այն գաղափարով, որ ես ջութակ նվագեմ»։

Նա այնուհետև բացատրում է. «Նրա ընտանիքում մի ջութակ է եղել, որն էլ փրկել է պապիս կյանքը ցեղասպանության ժամանակ։ Երբ նա 15 տարեկան էր, սպանեցին նրա ամբողջ ընտանիքին, և նա փրկվեց, քանի որ եվրոպական երաժիշտների խումբը նրան ջութակ էր թողել, որպեսզի նա կարողանա ձևանալ, թե խմբի անդամ է: Նա երաժիշտ է ձևացել և կարողացել է փախչել»։

Back to top button