ԿարևորՔաղաքական

Հայտնի են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման օրն ու վայրը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Վիեննայում, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում: Երկրորդ հանդիպումը կայացել է փետրվարի 24-ին Վիեննայում:

Back to top button