

Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Քրեակատարողական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետն էլ ուղղիչ հիմնարկի վարչակազմին պարտավորեցնում է դատապարտյալի կրթությունը կազմակերպելու միջոցներ ձեռնարկել։
Սակայն կրթության իրավունքն իրացնելիս դատապարտյալները մի շարք խնդիրների են բախվում, որոնք կապված են օրենսդրական բացերի, համալսարանների և բանտային համակարգի միջև ոչ արդյունավետ համագործակցության, ազատազրկված անձանց նկատմամբ առկա խտրական վերաբերմունքի և մի շարք այլ խնդիրների հետ:




Թեմայի շուրջ է զրույցը «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանի և Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս Նունե Ջոմարդյանի հետ։