Հատվող եթեր

Կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի անունը կրող կրթօջախ․ «Հատվող եթեր»

Տաղանդավոր կոմպոզիտոր, հայ կոմպոզիտորական արվեստի լուսավոր և ինքնատիպ երևույթներից մեկի՝ Ալեքսանդր Աճեմյանի վառ և արևոտ, հուզական և քնարական, ազգային նկարագրով լի ստեղծագործություններն անչափ սիրված են, հուզել և կրթել են բազում սերունդներ։ Անվանի կոմպոզիտորի անունն է կրում մայրաքաղաքի սիրված մշակութային և կրթական օջախներից մեկը՝ գեղեցիկ ավանդույթներ ու ակտիվ գործունեություն ծավալած Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցը։

Հիմնադրվել է 1979 թվականին, 1991 թվականից անվանակոչվել է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի անունով։

Գեղեցիկ ճանապարհ ձևավորած երաժշտական դպրոցը զբաղվում է կրթամշակութային գործունեությամբ, դպրոցի աշակերտներն ամեն տարի մասնակցում են միջազգային և հանրապետական մրցույթ-փառատոների՝ արժանանալով մրցանակների։

Զրույց Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, ջութակահար Անուշ Խաչատրյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button