ԿարևորՀասարակություն

Գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ․ Ավինյան

Այսօր կառավարության նիստին հատկացվելու է Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի ֆինանսավորումը` ազդարարելով մայրաքաղաքում այս խոշոր կապիտալ ծրագրի մեկնարկը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ վերջապես, գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։ ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ քանիցս քննարկել ենք այս նախագիծը` այն համարելով մայրաքաղաքի զարգացման և քաղաքային հարմարավետ միջավայրի կառուցման համար ուղենիշային։ ԱՆԻՖ-ն իր հերթին ներկայումս դիտարկում է տվյալ հատվածում առևտրային կենտրոնի կառուցման հեռանկարները` ստեղծելով պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորություններ։

Մեծ ծրագրերը դեռ առջևում են»,-գրել է նա։

Նախկին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

Back to top button