ԿարևորՀասարակություն

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Նիդերլանդների դեսպանատանը հանդես է եկել ողջույնի խոսքով

Նիդերլանդների Թագավորությունում ապրիլի 27-ին նշվում է Թագավորի օրը: Տոնը, որը կապված է միապետի ծննդյան օրվա հետ, դիտարկվում է նաև որպես ազգային միասնության և համերաշխության օր:

Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը բացվել է բոլորովին վերջերս՝ 2020 թվականին, և առաջին անգամ է, որ Հայաստանում նմանատիպ միջոցառում է անցկացվել:

Ի թիվս այլ բարձրաստիճան պետական ու դիվանագիտական այրերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ միջոցառմանը մասնակցել է և ելույթ է ունեցել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  այնուհետև ի նշան հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների ողջույնի խոսքով հանդես է եկել Արդարդատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Նախարար Անդրեասյանը շնորհավորել է ազգային տոնի կապակցությամբ, ինչպես նաև բարձր է գնահատել երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, որոնց վկայումն են մի շարք միջպետական համաձայնագրերն ու հուշագրերը և ժողովուրդների միջև եղած բարեկամական փոխհարաբերությունները:

Նախարարը պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը, որպեսզի բոլոր բնագավառներում՝ հատկապես իրավական փոխգործակցության ոլորտում, էլ ավելի սերտանա միջպետական փոխգործակցությունը երկու բարեկամ երկների միջև:

Back to top button