ԿարևորՀասարակություն

Անցկացվել է «Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները» թեմայով գիտաժողով

Ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմահումանիտար գիտությունների հետազոտությունների  կենտրոնը կազմակերպել է գիտաժողով՝ «Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները» խորագրով:

Գիտաժողովը թեմատիկ գիտագործնական շարքի ներածական միջոցառումն էր՝ նախատեսված Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառուների համար:

Back to top button