ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն դեմ է իրավիճակը սրող միակողմանի քայլերին՝ հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինքեն

Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, սակայն դեմ է այդ կապակցությամբ միակողմանի քայլերին, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում։

«Ես շատ ակտիվ և անմիջականորեն շփվել եմ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, վերջերս՝ մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույցներ ունեցա վարչապետ Փաշինյանի և նախագահ (Ադրբեջանի Իլհամ) Ալիևի հետ, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներին՝ փորձելով խթանել Լեռնային Ղարաբաղի հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ «մշակում և խթանում է վստահության ամրապնդման տարբեր միջոցներ»։

«Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»,- ​​ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Back to top button