ԿարևորՀասարակություն

Ավելի քան 80 ընկերություն կներկայանա «Կրթություն և կարիերա EXPO-2022» ցուցահանդեսին

Ապրիլի 27-29-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա «Կրթություն և կարիերա EXPO-2022» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

Այն կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և «LOGOS EXPO CENTER» ընկերությունը:

«Կրթություն և կարիերա EXPO-2022» ցուցահանդեսը խոշորագույն միջոցառում է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում. ավելի քան 80 ընկերություններ ներկայացնում են տարբեր ծրագրեր և ծառայություններ: Այն նաև լավ հնարավորություն է արտասահմանյան և տեղական կազմակերպությունների միջև նոր կապեր հաստատելու համար:

«Կրթություն և կարիերա EXPO-2022» ցուցահանդեսն այս տարի կլինի աննախադեպ թե՛ իր ընդգրկման ծավալներով, թե՛ աշխարհագրությամբ, որն անշուշտ իր դրական ազդեցությունը կթողնի կրթության ոլորտի զարգացման, ինչպես նաև միջազգային կապերի ամրապնդման գործընթացում:

Back to top button