ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա և Լեհաստան

Ռուսական էներգետիկ հսկան՝ «Գազպրոմը», հայտարարել է, որ դադարեցրել է գազի բոլոր մատակարարումները Բուլղարիա և Լեհաստան այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվել են ռուբլով վճարում իրականացնել գազի մատակարարումների համար։

«Gazprom Export»-ը ծանուցել է Bulgargaz-ին և PGNiG-ին ապրիլի 27-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին, մինչև վճարումը կատարվի հրամանագրով սահմանված կարգով»,-հայտնել է «Գազպրոմը»՝ հավելելով, որ «Գազպրոմ Էքսպորտ»-ն այդ երկրներից ապրիլի մատակարարումների համար վճարումներ չի ստացել։  

Ավելի վաղ և՛ լեհական, և՛ բուլղարական էներգառեսուրսները հայտնել էին, որ պաշտոնական ծանուցումներ են ստացել ռուսական գազի մատակարարից, որ մատակարարումները պետք է դադարեցվեն:

«Գազպրոմը» նաև հիշեցրել է, որ Բուլղարիան և Լեհաստանը տարանցիկ երկրներ են, ուստի «երրորդ երկրներ տարանցման ծավալներից ռուսական գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցիկ մատակարարումները կկրճատվեն»։

Back to top button