ԿարևորՀասարակություն

Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ռոբերտ Խաչատրյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոբերտ Խաչատրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ` ՀՀ վարչապետի որոշմամբ` Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:

Back to top button