ԿարևորՀասարակություն

Դեբեդ գետում հայտնաբերված փոքրիկ աղջկա մոտ նկատվում է դրական դինամիկա

Գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։

Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»,-գրել է Դերձյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեխային գետն էր գցել 31-ամյա մայրը։ Երեխային անգիտակից վիճակում գետից դուրս է բերել որոնողական խմբին միացած քաղաքացին։ Մայրը ձերբակալվել է։

Back to top button