ԿարևորՀասարակություն

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է մշտադիտարկումը բողոքի ակցիաների և բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ

Պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկում քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների և բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ, հայտնում է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը

«Եվ այժմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են Կենտրոնի, Մաշտոցի, Էրեբունու, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի և Մալաթիա-Սեբաստիայի բաժիններում, որտեղ իրականացվում են համապատասխան գործողություններ:ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է նաև բռնության կոչեր և ատելության խոսք պարունակող սոցիալական ցանցերի գրառումները և մամուլի հրապարակումները։

Ավելի ուշ ՄԻՊ աշխատակազմի կողմից մանրամասն կհրապարակվեն ամփոփած ողջ տվյալները»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքում:

Back to top button