ԿարևորՀասարակություն

Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերը մինչև հոկտեմբերի 20-ը պետք է ունենան ստուգաչափված չափանոթ. ՇՎՏՄ

Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերը մինչև հոկտեմբերի 20-ը պետք է ունենան ստուգաչափված չափանոթ, հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։

«Հեղուկ վառելիքի (ավտոմոբիլային բենզին և դիզվառելիք) մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորման դեպքերը կանխելու նպատակով ՀՀ կառավարությունը 2022 թ. ապրիլի 22-ին ընդունել է «Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու մասին» N 537-Ն որոշումը՝ սահմանելով hեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը: 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չափանոթները հանդիսանում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ՝ հորդորում ենք մինչև սույն որոշման պաշտոնական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ը, ձեր կողմից շահագործվող առևտրի կետերն ապահովել չափանոթին ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանող ստուգաչափված չափանոթով»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Back to top button