Էկոսֆերա

Ի՞նչ է փոխվել ՇՄԱԳՓ օրենքի նախագծում․ «Էկոսֆերա»

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ շարունակում են իրենց կարծիքն ու առարկությունները ներկայացնել ոլորտի մասնագետները։

Բնապահպանական օրենդրության իրավաբան կամ էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Համբարձումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՇՄԱԳՓ գործող օրենքում իսկապես փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա, քանի որ կան հիմնադրութային խնդիրներ։

Ըստ նրա՝ գործող օրենքում խեղաթյուրված են ՇՄԱԳՓ հասկացությունն ու ընթացակարգերը, ինչի արդյունքում այսօր հանքարդյունաբերության ոլորտում ունենք խնդիրների մի ամբողջ խուրց, որը չի կարգավորվում օրենսդրությամբ։

Տարիներ շարունակ բնապահպանական հանրությունը բարձրաձայնել է ՇՄԱԳՓ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, սակայն այսօր հենց նրանք են ընդվզում այս փոփոխությանը։

Արթուր Համբարձումյանի կարծիքով՝ փոփոխությունների նախագիծն ամենևին էլ չի լուծում հիմնադրութային խնդիրները։

Ցուցադրել ավելի
Back to top button