ԿարևորՄշակույթ

«Բարեկամություն» պետական համույթի համերգը՝ նվիրված Պարի միջազգային օրվան

Ապրիլի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի համերգը՝ նվիրված Պարի միջազգային օրվան։

Համերգային ծրագրին մասնակցելու են Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը և Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները:

1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ապրիլի 29-ը հռչակվել է Պարի միջազգային օր, որը միտված է միավորելու պարի բոլոր ուղղությունները: Արդեն 40 տարի այս տոնը դառնում է առիթ՝ մեծարելու արվեստի հնագույն ճյուղերից մեկը։

Պարը հնարավորություն է տալիս միավորելու մարդկանց՝ հանուն խաղաղության, սիրո և բարեկամության: Այդ օրն աշխարհը խոսում է մեկ՝ պարի լեզվով։

Համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի՝ Նորայր Մեհրաբյան:

Back to top button